Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում տարածված մինչեւ 600 տեսակներ: Աճում է ցածրադիր դաշտավայրերից մինչեւ ալպյան մարգագետիններ: Կան տեսակներ, որոնց արմատը գտնվում է ջրի մեջ՝ 0.2-2 մ խորության վրա: Լատիներեն` rana, թարգմանվում է գորտ, անգլերեն՝ buttercup ու գորտնուկ բառերն ունեն նույն իմաստը, այսինքն` ranunculus.


Գորտնուկ բույսը ՀՀ բնության մեջ

 

Բույսի հայերեն այլ անվանումներն են` հրանուկ, խաչածաղիկ, յուղածաղիկ, գորտակ, մայիսի ծաղիկ, գայլի թաթիկ, գայլի տոտիկ եւ այլն: ՀՀ տարածքում հանդիպում են Ranunculus ցեղի առնվազն 28 տեսակներ:  Տարածված են ամենուրեք, առավել հաճախ` խոնավ վայրերում, ճահիճներ, գետահովիտներ եւ այլն: Ըստ Ռ.Ս. Կարապետյանի («Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս») աղբոտում են լեռնային կերահանդակներն ու գյուղատնտեսական ցանքատարածքները: Ծաղկման շրջանում բույսի թարմ խոտը խիստ վտանգավոր է  կենդանիների համար: Գորտնուկ Ախուրյանի տեսակը ՀՀ  բնաշխարհիկ է, աճում է «Արփի լիճ» Ազգային պարկի տարածքում: Գորտնուկ ցիկուտայինն աճում է Կապանի շրջակայքում, Արցախում, Հյուսիսային Իրանում, Թալիշում (տե`ս «Գորտնուկազգիներ. Գորտնուկ ցիկուտային»): Աբովյանի շրջանում հայտնաբերվել է Գորտնուկ իլիրիականը, որը տարածված է Կովկասում, աճում է տափաստաններում, լեռների լանջերին: Գ. ասիականը տարածված է Հարավային Եվրոպայում, Փոքր ու Առաջավոր Ասիայում: Թվով 1-4 ծաղիկները հավաքված են ցողունի գագաթին: Բույսը մշակվում է 13-րդ դարից, 1580թ. մշակվել են առաջին բազմապսակ տեսակները, որոնց գունային գամման շատ լայն է՝ ճերմակ, դեղին, նարնջագույն, կարմիր եւ այլն: Հետաքրքիր է իմանալ, որ 17-րդ դարից սկսած R.Konstantinopolitanus  տեսակը համարվել է Օսմանյան կայսրության սուլթանների հզորության խորհրդանիշ: Բույսի տերեւները երկկողմանի պատված են արծաթավուն կարճ մազիկներով: ՀՀ տարածքում աճող գորտնուկներից ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են դաշտայինը (R. arvensis), սողացողը (R.repens), թունավորը  (R.sceleratus), կսկծողը(R. acris) եւ այլն:   

 

Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus) Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)


Գորտնուկի կիրառումը միջնադարյան հայ բժշկության մեջ 

 
Ս.Վ. Վարդանյանը «Դեղագիտությունը հին Հայաստանում» գրքում (թիվ 7 աղյուսակ) գրել է, որ հրանուկն օգտագործվել է որոշ տեսակի ուռուցքների դեմ,  իսկ ՌԴ մամուլում նշված է (Растительные ресурсы, 1990), որ հայ բժիշկները հնում բուժել են կրծքագեղձի բարորակ ուռուցքներն ու կիրառել փայծաղի մեծացման դեպքում (սպլենոմեգալիա): Եվրոպայում  գորտնուկի բուժիչ հատկությունների մասին առաջին անգամ գրել է Պ.Ա. Մատգիոլուսը («Տարբեր տեսակի դեղին գորտնուկ ծաղիկների բուժիչ ուժն ու ազդեցությունը» 1563թ.): Նա խորհուրդ է տվել օգտագործել փորկապության, նորագոյացությունների դեմ ու` որպես ցավազրկող:

 
Գորտնուկ կսկծոտ (Ranunculus acris, Лютик едкий): Բուսաբանական նկարագիրը: 


Տարածված է Միջին  Եվրոպայից մինչեւ Արեւմտյան Սիբիր, Կովկասում, Հյուսիսային կիսագնդի այլ բարեխառն կլիմայական գոտիներում: Նախընտրում է հարուստ, խոնավ հողեր, արեւոտ մարգագետիններ, ցանքատարածքներ, գետերի ու առվակների ափամերձ տարածքներ: Բազմամյա բույս է, որի կարճ կոճղարմատից զարգանում են ուղղաձիգ, մինչեւ 50 սմ բարձրությամբ (հազվադեպ՝ 1-1.2մ ), ճյուղավորվող, թույլ թավապատ ցողունները: Մերձարմատային տերեւները երկարակոթուն են, հնգաբաժան: Տերեւիկները բաժանված են բազմաթիվ նշտարաձեւ մասերի: Վառ ոսկեգույն, ծաղիկները գագաթային են, որոնց կոթունները երկար են: Ծաղիկն ունի 5-ական  բաժակատերեւ ու պսակաթերթ, որոնց երկարությունը 0.7-1 սմ է, առէջներն  ու վարսանդները բազմաթիվ են, քանակն` անորոշ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կլորավուն ընկույզ է, միջին երկարությունը մոտավորապես 2 մմ է, բաղկացած է ծաղկակոթունի ծայրից աստղաձեւ դուրս եկող միանման, թվով 5-6 ընկուզիկներից: Գորտնուկ կսկծոտն անչափ գեղեցիկ, ոչ պահանջկոտ բույս է: Առաջին անգամ  (1590-1597թ.թ.) ուսումնասիրվել է բուսաբան Ջերարդի կողմից ու անվանվել F. Hortensis Mart.: Ըստ կենսագիրների, Վ. Շեքսպիրն իմացել է գորտնուկ բույսի հատկությունների մասին անձամբ Ջերարդից, իսկ այն քնաբեր պատրասատուկը, որը  դեղագործ Լորենցոն տվել է Ջուլիետային, նաեւ գորտնուկ է պարունակել: «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսն առաջին անգամ հրապարակվել է 1597 թվականին: Իտալացիներն անվանում են բույսը «Ոսկե կոճակ», իսկ հռոմեացիները՝  «Թունավոր, խոյի կամ արիացու  ատամ»:

 

Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus) Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

 
Գորտնուկ բույսի մեղրատվությունը


Յուրաքանչյուր ծաղկաթերթիկի հիմքին կից կան ծաղկահյութ պարունակող փոսիկներ: 2012թ. Քեմբրիջի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ գորտնուկ կսկծոտի ծաղկաթերթի մակերեսից անդրադարձող լույսի ալիքը «տեսանելի» է փոշոտում կատարող միջատների համար: Հրանուկը մեղրատու բույս է, մոտ 15կգ/1հա, մեղուները նաեւ մեծ քանակությամբ ծաղկափոշի են հավաքում, որը կարեւոր սպիտակուցային կեր է մեղվաընտանիքի համար:


Գորտնուկ բույսի մթերման ու պահպանման կարգը     


Գորտնուկի հյութը կարող է առաջացնել մաշկի այրվածք ու ժամանակավոր  կուրություն: Հավաքելիս պետք է հետեւել անվտանգության կանոններին՝ աշխատել ձեռնոցներով, մկրատով, իսկ հումքը տեղադրել զամբյուղի մեջ: Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունը, տերեւը, ծաղիկը: Մթերումը կատարում են ծաղկման վերջում, երբ պտուղների մեծ մասն արդեն հասունացել են: Հումքը պետք է փռել ստվերում, չոր, օդափոխվող տարածքում` առանց մանրացնելու: Չոր հումքը ցանկալի է տեղավորել թղթե տոպրակներում, պահել մութ, չոր տեղում՝ առավելագույնը մինչեւ 1 տարի: Չոր հումքի մեջ թունավոր նյութերի պարունակությունն անհամեմատ քիչ է, քան թարմ խոտում:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Ծաղկաթերթիկների թափվելուց հետո երիցուկ դեղատնայինի ծաղկազամբյուղն  ու  գորտնուկի պտուղը շատ նման են իրար: Հավաքելիս պետք է խիստ ուշադիր լինել: 


Քիմիական բաղադրությունը


Բույսը պարունակում է պրոտոանեմոնին, որը տհաճ հոտ ու այրող համ ունեցող յուղահեղուկ է: Պարունակությունն առավել բարձր է ծաղկման շրջանում, իսկ չոր խոտում կորցնում է իր ակտիվությունը: Բույսի վերնամասը պարունակում է ալկալոիդներ, փրփրանյութեր, սրտի համար օգտակար գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտինային նյութերի հազվադեպ հանդիպող տեսականի, դաբաղանյութեր, կումարին, ֆենոլներ, ասպարագին, արգինին եւ այլն: Պտուղները պարունակում են մինչեւ 23%  ճարպայուղեր, իսկ ծաղիկը՝ կարոտինային ու ներկող նյութեր:

 

Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)


Դեղաբանական հատկությունները  


Պրոտոանեմոնինը նվազեցնում է սրտմկանի կրճատումների ուժն ու հաճախականությունը: Կարող է առաջացնել արյունատար անոթների կարճատեւ սպազմ: Հյութի փոքր չափաբաժիններն ավելացնում են էրիթտրոցիտների քանակը, խթանում  կենտրոնական նյարդային համակարգը: Բույսն ունի հակասնկային ու հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկություններ, ճնշում է աղիքային ցուպիկի ու ստաֆիլոկոկկի որոշ տեսակների, սպիտակ բորբոսի  զարգացումը: Բույսի մեջ պարունակվող կարոտինային նյութերի շնորհիվ բույսը կիրառվում է  մաշկի տուբերկուլոզի դեմ: Բույսից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթների պատերն ամրացնող ու առաձգականությունը բարձրացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, լեղամուղ, վերքամոքիչ, ցավազրկող ազդեցություն:

   
Կիրառման ոլորտը  


Ժողովրդական բժշկությունը կիրառում է բույսից ստացված պատրաստուկներն արտաքին` թրջոցների ձեւով. միոզիտի, ռեւմատիզմի, հոդատապի, ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի, չիբանի, քոսի, գորտնուկի դեմ: Հոմեոպաթները բույսից պատրաստում են դեղորայք, որը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ եւ ունի հանգստացնող ազդեցություն: Վերջերս ապացուցվել է, որ բույսի կիրառումը բարձրացնում է մաշկի տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը: Ակադեմիկոս Բ.Վ. Բոլոտովը («Аптека Болотова») բույսն օգտագործում է ավշային գեղձերի ուռուցքների ու աչքերի հիվանդությունների բուժման համար: 

 
Դեղատոմսեր 


Կոշկախթան. 100գ թարմ խոտը մանրացրեք, լցրեք արծնապատ կաթսայի մեջ, ավելացրեք  2 լ եռջուր, 10 րոպե եփեք: Խառնեք 1 լ սառը ջրի հետ, կատարեք ոտքերի լոգանք՝ մինչեւ ջրի հովանալը:


Մաշկի տուբերկուլոզ. 3 ճ.գ. մանրացրած թարմ խոտը 3 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք քառատակ ծալած թանզիվով, դրեք թրջոցներ: 


Մաշկային հիվանդություններ, դժվար բուժվող վերքեր. 50 գ չոր խոտը 3 ժամ թրմեք 500 մլ եռջրում ջերմապահի մեջ, քամեք թանզիվով, լվացեք վերքերը: Մրսածության դեպքում խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ: 

 

Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)


Մրսածություն, ավշային հանգույցների բորբոքում. փոշիացրեք, խառնեք գորտնուկի ծաղիկներ, նիվենու տերեւներ, լցրեք հալեցրած խոզի ճարպի մեջ (1:1:4), հարեք, մինչեւ ստացվի համասեռ զանգված: Քսեք հիվանդի կրծքին, հանգույցներին, փաթաթեք բրդյա կտորով: Կատարեք քնելուց առաջ, շարունակեք մինչեւ առողջանալը: 


Հոդատապ, ռեւմատիզմ, մկանային ցավեր,  կոկորդի հիվանդություններ. թարմ ծաղիկները 1 ամիս թրմեք որակյալ օղու մեջ (1:10), պահեք մութ տեղում, քամեք: Նախատեսված է միայն արտաքին կիրառման համար: Դրեք թրջոց կամ կատարեք շփումներ:    


Լյարդի հիվանդություններ. 1 թ.գ. թարմ խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, քամեք թանզիֆով: Խմեք 1-ական թ.գ.՝ օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ:  Շարունակեք առնվազն 2 ամիս: Պահել սառնարանում, առավելագույնը մինչեւ 1 օր:


Պորտի ճողվածք. 50 գ ծաղիկը 3 օր թրմեք  500 մլ օղու մեջ, մութ հով տեղում, քամեք թանզիֆով: Խմեք 1-ական թ.գ., օրը 3անգամ, ուտելուց առաջ, 50 մլ ջրի հետ: Շարունակեք 1 ամիս: 


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Կարեւոր է իմանալ, որ գորտնուկ ցեղի բոլոր տեսակները թունավոր բույսեր են: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Խստորեն պահպանեք նշված չափաբաժինները, հակառակ դեպքում կարող են առաջանալ սուր ցավեր որովայնում, սրտխառնոց, փսխում, լուծ, առատ թքարտադրություն, ջղաձգում, գիտակցության կորուստ եւ այլն: Թունավորման դեպքում անհրաժեշտ է կանչել «շտապ օգնություն», կատարել ստամոքսի լվացում՝ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով, խմել ակտիվացված ածուխ՝ 1-ական հաբ յուրաքանչյուր 10կգ քաշին:


ՀԱԿԱՑՈւՑՎԱԾ Է հղիներին, կերակրող մայրերին, անհատական անընկալունակության դեպքում:  
 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ